Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Հայաստանը ճիշտ վարվեց ՌԴ-ի և ԵՄ-ի միջև կամուրջի դեր ստանձնելով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հայ-բելգիական առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը:

-Պարոն Սաֆարյան, դեռևս հունիսին Բրյուսելում տեղի է ունեցել «Համագործակցության հնարավորություններ Հայաստանի և Բելգիայի միջև» խորագրով գործարար համաժողով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Բելգիայում ՀՀ դեսպանության կողմից` Հայաստանի զարգացման հիմնադրամի և բելգիահայկական առևտրի պալատի հետ միասին: Դուք ևս ներկա եք եղել համաժողովին, հետաքրքիր է՝ որո՞նք էին համաժողովի ընթացքում քննարկված հիմնական թեմաները։ Հայաստանն ու Բելգիան արդյոք ունե՞ն առևտրի ոլորտում գործակցության հնարավորություններ՝ հաշվի առնելով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հանգամանքը:

Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը, Բելգիայում Հայաստանի դեսպանը։ Բացի այդ, համաժողովին մասնակցում էին շուրջ երեք տասնյակ բելգիական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:

Նրանք հնարավորություն ունեին բելգիական ընկերությունների հետ քննարկումներ անցկացնել, ձեռք բերվեցին առաջիկայում Հայաստան այցելելու պայմանավորվածություններ:Բացի այդ, նախարարը բացատրեց, որ Հայաստանը, լինելով Եվրասիական միության անդամ, ամենաբաց և լիբերալ երկրներից մեկն է այլ միությունների անդամ երկրների հետ համագործակցելու համար: Շատ հեշտ է պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի տվյալ ընկերությունը սկսի իր աշխատանքները Հայաստանում:

Ես կարծում եմ՝ ճգնաժամում գտնվող Ուկրաինայի օրինակով Եվրամիությունը ևս վերանայել է իր մոտեցումները՝ Հայաստանին թույլ տալով այս կարգավիճակով գործակցել իր միության անդամ երկրների հետ:

Հիմա մեկ տարի առաջվանից տարբեր իրավիճակ է, երբ Եվրոպական միության կազմի մեջ բոլորը զարմանում էին՝ տեսնելով, որ Հայաստանը հրաժարվեց ստորագրել ԽՀԱԱԳ համաձայնագիրը և անդամագրվեց Մաքսային միությանը:

Հայաստանը դժվար կացության մեջ հայտնվեց Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելով, տնտեսական համագործակցության այլ ուղիների հարցում էլ կաշկանդված է: Դուք կարծում եք՝ Հայաստանը կարո՞ղ է Եվրամիության հետ տնտեսական որևէ գործակցության գնալ: Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում որոշ դրույթներ ամրագրվեցին, ամեն դեպքում դեռ փաստաթուղթ չի դարձել:

-Մեկ տարի առաջ Եվրոպական միությունն այլ դիրքորոշում ուներ: Հիմա Եվրոպական միությունը հասկանում է, որ Հայաստանի նման երկրները կարող են միևնույն ժամանակ լինել Մաքսային միության անդամ՝ անգամ չստորագրել ԽՀԱԱԳ համաձայնագիրը և ինչ-որ համաձայնագիր ունենալ Եվրոպական միության հետ: Առաջին հերթին Հայաստանը հաստատում է, որ շատ հարցերով կարող է արդարացնել Եվրոպայի սպասելիքները:

Երբ նայում ենք Եվրոպական միության և Ռուսաստանի ներկայիս հարաբերություններին, հասկանում ենք, որ Ռուսաստանը, ինչպես և Եվրոպական միությունը ունեն Հայաստանի՝ կամուրջ լինելու անհրաժեշտությունը: Ինչպես ասացի, նախարարն էլ համաժողովին նշել է, որ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանը մնում է շատ լիբերալ երկիր, ինչը նշանակում է, որ բոլոր եվրոպական ընկերությունները կկարողանան իրենց բիզնեսը հաստատել Հայաստանում առանց որևէ խնդրի: Նշվեց նաև հիդրոէլեկտրակայանի գործարքը, որը վաճառվել է ամերիկյան ընկերությանը: Դա լավ օրինակ է և ցույց է տալիս, թե որքան բաց է Հայաստանի տնտեսությունը:

-Նկատի ունեք վերջերս կատարված Որոտանի կասկադի գործարքը:

-Այո, դա ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունը փակ չէ. ես հավատում եմ, որ սա քայլ առաջ է: Եթե մենք համեմատենք մեկ երկու տարի առաջվա իրավիճակը, երբ անորոշ էր, Հայաստանը որոշել էր չստորագրել ասոցացման համաձայնագիրը և միանալ Մաքսային միությանը, անհասկանալի էր ամեն բան նաև Եվրոպական միության համար: Նախկինում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ հայտարարել է, որ Հայաստանի համար պետք է գտնվի մի տարբերակ, որը չի հակասի նրա՝ Մաքսային միությանն անդամագրվելու հանգամանքին: Ես հավատում եմ, որ համեմատած նախորդ տարիների հետ, ամբողջ Եվրոպական միության մեջ են կարծիքները փոխվել:

-Հայաստանը հունվարից ԵՏՄ անդամ է: Ի՞ նչ եք կարծում, այդ կառույցն առհասարակ աշխատո՞ւմ է. տպավորություն է, որ ամեն երկիր իր սեփական շահերն է առաջ քաշում, որը ժամանակ առ ժամանակ չի համապատասխանում անդամ մյուս երկրների շահերին: Ինչ վերաբերում է մեր տնտեսությանը, ապա որևէ առաջընթաց ևս չկա:

-Շատ ծավալուն հարց է: Իմ տեսակետն այն է, որ նման միությունը չի կարող արդյունավետ աշխատանք գրանցել այսքան կարճ ժամանակահատվածում: Երկրորդ՝ Հայաստանն ունի լավ արտաքին քաղաքականություն՝ լավ հարաբերություններ և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպական միության հետ, ինչը ողջունելի է:Բացի այդ Եվրոպական միությունը ինքնին հիմա լավ վիճակում չէ. չմոռանանք Հունաստանի ֆինանսական ճգնաժամը, օրինակ՝ ներգաղթյալների մեծ հոսքը:

Հայաստանը հիմա երկու կարևոր հանգույցներում շատ կարևոր դեր է խաղում: Եթե նայենք Վրաստանի օրինակին, նրա սպասելիքները արևմուտքից ևս չեն իրականանում: Վրաստանը ցանկանում է անդամագրվել ՆԱՏՕ-ին, բայց առայժմ նման հեռանկար չկա: Հայաստանը ճիշտ որոշում կայացրեց՝ կամրջի դեր ստանձնելով, ճիշտ է, կան որոշակի խնդիրներ, բայց հուսով եմ՝ կհարթվեն: Հայաստանի կառավարությունը չպետք է թույլ տա, որ այդ միությունը սայթաքի, և ամեն ինչ անի, որ լինի բաց, արդյունավետ և ճկուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում