Գիտնականները փոխել են մկների ուղեղը՝ դրանում ավելացնելով մարդու օրգանիզմից բջիջներ: Արդյունքում մոդիֆիկացված կրծողների ինտելեկտի մակարդակը կտրուկ աճել է:
Նեյրոնները՝ մտավոր գործընթացների համար պատասխանատու բջիջները, պահպանել են իրենց բնական տեսքը, բայց գրեթե բոլոր գլիալ բջիջները, որոնք ապահովում են նեյրոնների կենսագործունեությունը, փոխվել են մարդկայինի: Այս ուսումնասիրությունների մասին նեյրոֆիզիկոսները պատմել են Journal of Neuroscience ամսագրի էջերում, իսկ դրանց մասին հակիրճ հաղորդում է New Scientist-ը:
Մոտ մեկ տարվա ընթացքում մկների մոտ 300 հազար բջիջները բազմացել են մինչև 12 մլն-ի և մղել մկների աստրոցիդները մարգինալացված հատվածներ, ինչը չի հապաղել՝ ազդելու մկների մտավոր ունակությունների վրա:









































