Թբիլիսիի Պալիաշվիլի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ղեկավար Գիորգի Ժորդանիան աշխատանքից հեռացրել է 46 աշխատակցի:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»՝ վկայակոչելով թատրոնի ներկայացուցիչներին, 46 աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու հրամանագիրը ստորագրվել էր մի քանի օր առաջ, ստորագրվել է նաև աշխատակիցների աշխատավարձերի կրճատման հրաման:
2013 թ. հունվարին թատրոնի աշխատակիցները հանդես էին եկել թատրոնի նախկին ղեկավար Դավիթ Սակվարելիձեին պաշտոնից հեռացնելու որոշման դեմ: Այդ ժամանակ Վրաստանի մշակույթի նախարարությունը թատրոնի աշխատակիցներին հավաստիացրել էր, որ ղեկավարության փոփոխությունը չի հանգեցնի աշխատակիցների և աշխատավարձերի կրճատման:
Թատրոնի նոր ղեկավարը հաստատում է միայն 23 աշխատակիցների հեռացնելու փաստը, որոնք հիմնականում տեխնիկական անձնակազմից են:








































