Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը ձերբակալել է մզկիթների վրա հարձակումներ ծրագրող 431 կասկածյալների, տեղեկացնում են երկրի իշխանությունները:
Իշխանությունները ենթադրում են, որ ձերբակալվածները ԴԱԻՇ-ի սաուդյան թևի անդամներ են. խմբավորումը իր գործունեությունը սկսել է անցյալ տարվա նոյեմբերին:
Հայտարարվում է, որ ջիհադիստները ծրագրում էին նաև հարձակումներ կատարել ոստիկանական տեղամասերի վրա:
Ավելի վաղ ԴԱԻՇ-ը ստանձնել էր երկրի արևելքում Քադիխ գյուղի շիաների մզկիթի պայթյունի պատասխանատվությունը: Հարձակման զոհ էին դարձել 20 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել էին:










































