Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մարտի 18-ին կայցելի Ադրբեջան,- հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Ես իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ արդեն հանդիպել եմ Բրյուսելում ՆԱՏՕ-ի միջոցառմանը: Մենք քննարկել ենք մի քանի հարց: Համոզված եմ, որ մեր պատմական, ռազմավարական համագործակցությունը և եղբայրությունն ավելի կխորանան: Ես ուրախ եմ, որ ինձ այցով հրավիրել են Ադրբեջան: Ես սիրում եմ ադրբեջանցի ժողովրդին, Բաքուն և Ադրբեջանը»,- ասել է Ալասանիան:
Նախարարի խոսքերով՝ այս տարի ռազմական ոլորտում Ադրբեջանի հետ իրականացվելու են մի քանի համատեղ նախագծեր:
Հիշեցնենք, որ մարտի 7-8-ը Ալասանիան այցելել է Հայաստան: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են 2013 թ. պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությունը: Բանակցությունների ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմանի, այնպես տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:










































