Ամառային հանգիստը Երևանում անցկացնող երեխաների առօրյան առավել հետաքրքիր, բովանդակալից և հիշարժան դարձնելու համար մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրով նախատեսված միջոցառումները: «Ողջույն Էրեբունուց» խորագրով գլխավոր միջոցառումը, որը հուլիսի 17-ին տեղի է ունեցել Էրեբունի վարչական շրջանի «Լիոնի» այգում, ներկաներին իսկական երևանյան տոն է պարգևել ` հագեցած ազգային երգ ու պարով, մարզական մրցումներով, կավճանկարչությամբ, հեքիաթի հայտնի հերոսների մասնակցությամբ տարաբնույթ խաղերով:
Մարզամշակութային տոնախմբությանը մասնակցել են նաև հայտնի երգիչ-երգչուհիներ, ովքեր սիրված երգերի կատարումներով լրացրել են օրվա տոնական տրամադրությունը:











































