Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցներն անում են ամեն ինչ, որպեսզի Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մահվանից հետո քաղաքների փողոցներում չշարունակվեն հակամարտությունները հեղինակությունների և օրենքով գողերի միջև:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, Կենտրոնական դաշնային շրջանի Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են օրենքով գող Լաշա Նիժարաձեին (Լաշա Ցխալտուբսկի), որը հունվարին սպանված Ասլան Ուսոյանի կլանի հակառակորդներից է:
Ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 17 գրամ հաշիշ: Լաշան ընդհանուր առմամբ 6 տարի ազատազրկման մեջ է եղել թմրանյութեր անօրինական պահելու համար:
Լաշա Ցխալտուբսկին Ասլան Ուսոյանի կլանի հակառակորդ Ջեմո Միքելաձեի կողմնակիցն է, որը ներկայումս կրում է իր պատժը:
Ռուսաստանի ՆԳՆ մամլո կենտրոնի տվյալներով՝ տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ «թմրանյութերի պահում» հոդվածով: Նիժարաձեի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը: Ներկայումս ընթանում են հետագա օպերատիվ հետախուզական և հետաքննչական միջոցառումներ, որոնց նպատակն է պարզել Նիժարաձեի հանցավոր գործունեության դրվագները:
Բացի Նիժարաձեից, վերջին երկու ամիսներին Ռուսաստանում ձերբակալել են քրեական հեղինակություններ Պավել Ալեքսեևիչը (Պաշտետ), Ռուսլան Լեբեդևը (Լեբեդ) և Օլեգ Միխայելյանը (Միքայելյան), որ քրեական աշխարհում հայտնի է Օլեժկա Աշխաբադսկի անունով: Վերջինս երկուշաբթի արտաքսվել է Հայաստան:







































