Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի հարցում Իրանի և ԱՄՆ-ի քաղաքականությունները չեն համընկնում՝ հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը։
Ելույթ ունենալով Ռամադանի ամսվա ավարտի առթիվ՝ Խամենեին ասել է, որ «Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությունը Իրանի քաղաքականության ուղիղ հակապատկերն է»։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Իրանի հոգևոր առաջնորդը ընդգծել է, որ Թեհրանը չի պատրաստվում ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել միջազգային հարցերի շուրջ, իսկ Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցությունները «բացառություն» են եղել:











































