Մեքսիկայում հայտնի թմրաբարոն Էլ Չապոյի փախուստից հետո ձերբակալվել են բանտի 7 պաշտոնյաներ, ովքեր հավանաբար մասնակցել են նրա անհետացմանը։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են դատախազությունում:
Ինչպես նշվում է, հետաքննության ընթացքում իր պաշտոնից զրկվել է բանտի տնօրենը։ Ոստիկանները հարցաքննել են հաստատության 30-ից ավելի աշխատակիցների:
Ավելի վաղ Մեքսիկայի ՆԳ նախարարը հայտարարել էր, որ բանտի ղեկավարությունը կարող էր նպաստած լինել Հոակին Գուսմանի («Էլ Չապո») փախուստին, որովհետև դրա համար նրան լուրջ օգնություն էր հարկավոր: Երկրի իշխանությունները 3,82 միլիոն դոլար պարգևավճար են խոստացել Գուսմանին գտնելու հարցում օգնության դիմաց:







































