Հռոմի Կազալե Սան Նիկոլա արվարձանի բնակիչներն արգելափակել էին ճանապարհը՝ խոչընդոտելու 100 ներգաղթյալների մուտքն իրենց բնակավայր։
Ներգաղթյալները պետք է տեղավորվեին հին դպրոցի շենքում։ Նրանց ավտոբուսի ուղղությամբ նետել են քարեր ու աթոռներ։
Ներգաղթյալների դեմ բողոքողների ու իրավապահ մարմինների աշխատակիցների ընդհարումների հետևանքով տուժել է 14 ոստիկան։ 2 ցուցարար ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է The Local-ը՝ նշելով, որ արվարձանում ապրում է 400 բնակիչ։
Հուլիսի 15-ին և 16-ին նման ցույցեր էին տեղի ունեցել Տրևիզո արվարձանում։ Ներգաղթյալների հանդեպ անհանդուրժողականությունն աճում է նրանց թվի աճին զուգահեռ։







































