Քեմբրիջի համալսարանի գիտնականները ստեղծել են նոր վիրահատական գործիք, որը սինխրոնացվում է համակարգչի հետ և օգնում է բժշկին արագ և արդյունավետ կատարել վիրահատություն, հայտնում է sci-tech.club-ը:
Ավելին՝ միգրենով տառապողները կարող են պարզապես անջատել ցավը սմարթֆոնի օգնությամբ:
Նոր սարքը ստացել է «Քիմերա» անվանումը: Այն վիրահատության բնագավառում նոր դարաշրջան է բացում: Ինչպես հայտնի է, օրգանիզմում ցավը կախված է նյարդերում էլեկտրական ազդանշաններից: Վերջին տարիներում ցավը դադարեցնելու համար օգտագործվում են իմպլանտացվող նեյրոմոդուլյատորներ, բայց միայն այն դեպքում, եթե գտնում են ցավին պատասխանող նյարդը:
«Քիմերան» օգնում է գտնելու նյարդի տեղը և այդ տեղամասի տվյալները ուղարկում է համակարգիչ: Այնտեղ տեղեկությունը համեմատվում է ուղեղի տոմոգրաֆիայի հետ: Այդ բոլորը միանում են 1 ռենտգենյան պատկերի մեջ, ինչը վիրաբույժը ստանում է իր Google Glass ակնոցներով: Այսպիսով, նա բառացիորեն տեսնում է արյունատար անոթներն ու նյարդերը և կարող է անել ավելի ճշգրիտ կտրվածք:












































