Եվրոպական միասնական արժույթի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը ծրագրում է ֆինանսական օգնության նոր ծրագրի հարցում Հունաստանի հետ պայմանավորվել 2 շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք իսկապես տեսնում ենք, որ Հունաստանի կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը. արդեն օրենսդրորեն ամրապնդում է անհրաժեշտ բարեփոխումները: Դա հույս է տալիս, որ համաձայնությունը կարող է ձեռք բերվել առաջիկա 2 շաբաթվա ընթացքում»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն ակնկալում է նոր ծրագրի շրջանակներում հերթական տրանշը փոխանցել օգոստոսի կեսին:











































