Ամերիկյան Կոլորադո նահանգում արջը մտել է տեղի հացի փուռ և 38 կարկանդակ կերել, հայտնում է Sky News-ը: Բացի դրանից՝ նա ևս 2 կարկանդակ վերցրել է իր հետ:
Արջը մտել է Լայոնս քաղաքի Colorado Cherry Company-ի փուռ՝ չհայտնվելով տարածքը հսկող տեսախցիկների օբյեկտիվում: Նա կոտրել է պատուհանը, շատ հետքեր է թողել, կերել է 24 բալով և 14 խնձորով կարկանդակ:
Հաստատության տիրուհու՝ Քրիստի Լեներթի խոսքով՝ պատճառված վնասը գնահատվում է որպես նվազագույն: Նա նաև նշել է, որ ծուռթաթը չի կպել ելակով ու ռևանդենիով կարկանդակներին: «Վերևում ես մի ամբողջ ռեստորան ունեմ, բայց նա մնացել էր անկյունում, որտեղ կարկանդակները սառում էին վաճառասեղանին»,- պատմել է տիրուհին:












































