Tuesday, 30 04 2024
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են

Սաֆար Աբիևը հանդիպել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարին

Ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն այսօր Բաքվում ընդունել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Էրդալ Ջեյլանօղլուին:

Հանդիպման ժամանակ Աբիևը նշել է, որ գնալով ավելի է ամրապնդվում Թուրքիայի ու Ադրբեջանի կապը` հավելելով, որ երկու երկրների միջև եղբայրական հարաբերությունները հիմնված են նրանց ազգային ու պետական շահերի վրա:

Աբիևի հետ համակարծիք է եղել նաև Ջեյլանօղլուն, ով նույնպես կարևորել է երկու երկրների միջև այդ հարաբերությունների ամրագրումը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հեռանկարները: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուլուսի Քըլըչը և Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Օզհան Այաշը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Աբիևն այցելել էր Թուրքիա և հանդիպել Թուրքիայի պաշտպանության նախարար Մեհմեթ Վեջդի Գյոնյուլի և Գլխավոր շտաբի պետ Սեբահաթթին Ըշըք Քոշաների հետ:

Ի դեպ, մարտի 10-ին թուրքական խորհրդարանը վավերացրեց 2010 թվականի օգոստոսի 16-ին կնքված և դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից վավերացված թուրք-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին պայմանագիրը, իսկ մարտի վերջին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր ստորագրությամբ հաստատեց այն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում