Wednesday, 01 07 2026
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով

Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանից պահանջել է սկսել ապաօկուպացման գործընթաց

News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում Ռուսաստանից պահանջել է սկսել երկրի տարածքների ապաօկուպացման գործընթաց՝ կապված նաև Ցխինվալի շրջանում (Հարավային Օսիա) ռուսական բանակի խոշոր զորավարժությունների մեկնարկի հետ։

Հայտարարության մեջ նշված է, որ ռուսական 58-րդ բանակի խոշորամասշտաբ զորավարժությունները հուլիսի 15-ին մեկնարկել են Հարավային ռազմական օկրուգում՝ Հյուսիսային Կովկասում։ Դրա հետ մեկտեղ ընդգծվում է, որ վարժանքներն անցկացվում են նաև Ցխինվալի շրջանի տարածքում, որը չի վերահսկվում Վրաստանի իշխանությունների կողմից:

«Ռուսաստանի այդօրինակ սադրիչ գործողությունները Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականոթւյան նկատմամբ ոտնձգություն են, սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար, կոպտորեն խախտում են Վրաստանի Սահմանադրությունը, միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ինչպեսև Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում նաև 2008 թվականի օգոստոսի 12-ին Հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած»,- ասվում է հայտարարության մեջ։

Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ զորավարժություններին մասնակցում է 58-րդ բանակի ավելի քան 1500 հրետանավոր, դրանցում ներգրավված են մոտ 300 միավոր տարբեր չափի հրետանային-հրթիռային սարքեր, այդ թվում նաև նորագույն սպառազինության մոդելներ։

Հայտարարության մեջ նաև նշված է. «Մտահոգության տեղիք է տալիս նաև Վրաստանի տարածքում ռուս սահմանապահների կողմից սահմանագծման ցուցանակների տեղակայման գործընթացի վերսկսումը։ Նախարարությունն այդ կապակցությամբ հայտնում է իր խորին մտահոգությունը և Ռուսաստանից պահանջում է կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները, սկսել ապաօկուպացման գործընթաց և վրացական տարածքից դուրս բերել ռուս զինծառայողներին»։

Փաստաթղթում Վրաստանի ԱԳՆ-ն նաև միջազգային հանրությանը կոչ է անում համապատասխան գնահատական տալ Ռուսաստանի կողմից ագրեսիայի նոր փաստին, համարժեք արձագանքել Ռուսաստանի հերթական ապակառուցողական քայլերին ու կանխել Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խաթարմանն ուղղված գործողությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում