Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Իրանն այսուհետ կարող է դառնալ «բաց խաղացող» Ղարաբաղի հարցում

Հուլիսի 14-ին Իրանը և վեց գերտերությունները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, համաձայնության հասան Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ եթե Իրանը կատարի պահանջները՝ պատժամիջոցներն ընդհանրապես չեղյալ կհայտարարվեն:

Այս համաձայնագիրն, անշուշտ, չափազանց կարևոր է նաև Հայաստանի համար, որը ցանկության դեպքում կարող է տնտեսական խորը հարաբերություններ զարգացնել մեր նկատմամբ միշտ բարեկամաբար տրամադրված Իրանի հետ: Առայժմ հստակ չէ, թե իրանական գազը Եվրոպա ի՞նչ ուղով կմատակարարվի՝ Թուրքիայո՞վ, թե՞, այնուամենայնիվ, Հայաստանով և Վրաստանով: Եվ դեռ հարց է՝ նման տարբերակի դեպքում Հայաստանի դարավոր դաշնակից Ռուսաստանն ինչ կեցվածք կընդունի:

Բացի տնտեսական գործոնից՝ Իրանը չափազանց կարևոր, ընդ որում՝ հայանպաստ, դերակատարում կարող է ունենալ նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ի վերջո՝ եթե խոսակցություններ ու առաջարկություններ են հնչեցվում Մինսկի խմբի ձևաչափն ընդլայնելու մասին, ապա մեզ համար բավականին բարենպաստ կարող է լինել, եթե այն ընդլայնվի ի հաշիվ Իրանի:

Թեպետ պաշտոնական Ադրբեջանը ողջունում է ձեռք բերված համաձայնագիրը, սակայն ակնհայտ է, որ մի շարք գործոններից ելնելով՝ տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը իրենց չի կարող ձեռնտու լինել՝ մանավանդ, եթե Հայաստանն ու Իրանն ամեն դեպքում սերտացնեն հարաբերությունները:

Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանի խոսքով՝ որքան Իրանի դերն աշխարհում մեծանա, այնքան ավելի մեծ օգուտ կքաղի Հայաստանը՝ բոլոր ոլորտներում. «Իրանը Հայաստանի հարևանն է և այս տարիների ընթացքում բավականին լավ հարևան է եղել, համենայնդեպս՝ հակահայ որևէ գործունեություն չի ծավալել, ընդհակառակը՝ միշտ տարբեր առաջարկներով է հանդես եկել և ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»:

Նա ընդգծեց, որ մինչ այսօր Իրանը միջազգային համայնքից դուրս էր, ու դրա դիմաց վճարում էր նաև Հայաստանը, իսկ այս համաձայնագրից հետո Հայաստանի առջև շատ հնարավորություններ են բացվում:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Իրանի դերակատարությանը, մեր զրուցակիցն ասաց. «Այս համաձայնագրից հետո միջազգային հանրությունը հետաքրքրված կլինի տարածաշրջանային այլ խնդիրներով ևս, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտությամբ, և Իրանն, այո՛, կարող է դերակատարում ունենալ: Ղարաբաղի հարցը կարող է նոր որակ ստանալ»,- ասաց նա:

Կայծ Մինասյանի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ, Իրանի դերակատարությունն այդ հարցում ի վնաս Հայաստանի չի լինի:

Ադրբեջանցի փորձագետ Մուբարիզ Ահմեդօղլուն, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, թե չի կարծում, որ Իրանը գործի հօգուտ Հայաստանի: Նրա կարծիքով՝ Իրանը միշտ էլ Ղարաբաղյան հարցով խաղացող է եղել, սակայն միշտ դա թաքցրել է. «Իրանը սպասում է՝ տեսնի, թե ինչ որոշումներ կկայացնեն ամերիկացիները, և ամենահարմար պահին, այո՛, Իրանը կարող է ներգրավվել գործընթացում»:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը չի կարծում, թե Իրանը կարող է Ադրբեջանի դեմ քայլեր անել. «Իրանին ու Ադրբեջանին, ամեն ինչից զատ, նաև կրոնն է կապում. դա կարևոր հանգամանք է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում