Հալեպում արդեն 3 շաբաթ է, ինչ խմելու մաքուր ջուր չկա։ Այս մասին հայտնում է Al-Arabiya-ն։
Քաղաքի միակ ջրաբաշխիչ պոմպակայանը չի գործում։ Նշվում է, որ պոմպակայանի չաշխատելու պատճառը վառելիքի բացակայությունն է, սակայն ոմանց կարծիքով՝ դրա աշխատանքը միտումնավոր դադարեցրել են իսլամիստները։
Հալեպի բնակիչները ստիպված են օգտվել ցիստեռններով բերված չֆիլտրված ջրերից կամ ջրհորներից, որոնք, սակայն, վտանգավոր են առողջության համար։












































