Մադրիդի «Ռեալ»-ը կարող է հետաձգել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերի ձեռքբերումը: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Մադրիդցիներին չի հաջողվում համաձայնության հասնել «կարմիր սատանաներ»-ի հետ դարպասապահի տեղափոխությանը վերաբերող հարցերում: Այդ պատճառով «արքայական ակումբ»-ը մտադիր է հարցի ուսումնասիրությունը վերսկսել հաջորդ ամռանը:
Նշվում է, որ առաջիկա մրցաշրջանում որպես «Ռեալ»-ի հիմնական դարպասապահ հանդես կգա Կեյլոր Նավասը:


































