Սերիալների դերասանների մեջ որոշվել են Emmy Awards հավակնորդները, հայտնում է CNN-ը:
Դրամատիկական սերիալներում «տղամարդու լավագույն դերի» հավակնորդներն են՝ Ջոն Հեմը, Քայլ Չանդլերը, Կևին Սպեյին, Բոբ Օդենկյորկը, Լիվ Շրայբերը և Ջեֆ Դենիելսը:
Դրամատիկական սերիալներում «կանացի լավագույն դերի» հավակնորդներն են՝ Վիոլա Դևիսը, Թարաջի Հենսոնը, Ռոբին Ռայթը, Տատյանա Մասլանին, Քլեր Դեինսը և Էլիզաբեթ Մոսը:
Կատակերգական սերիալներում «տղամարդու լավագույն դերի» հավակնորդներն են՝ Ջեֆրի Թեմբորը, Լուի Սի Քեյը, Մետ Լեբլանը, Դոն Չիդլը, Էնթոնի Անդերսոնը, Ուիլ Ֆորտեն և Ուիլիամ Մեյսին:
Կատակերգական սերիալներում «Կանացի լավագույն դերի» հավակնորդներն են՝ Ջուլիա Լուի-Դեյֆուսը, Էմի Փոլերը, Լիզա Կուդրոուն, Էմի Շումերը, Էդի Ֆալկոն և Լիլի Թոմլանը:











































