PzFeed-ը տեղեկացնում է, որ Instagram-ի աշխատանքում խափանում է եղել:
Շատ օգտատերեր չեն կարողանում թարմացնել ժապավենը և ավտոմատ մուտք գործել էջ:
Instagram-ի twitter-ում ասվում է, որ թերությունը վերացնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում: Հայտնի չէ, թե երբ կվերացվեն խնդիրները:







































