Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Վարչախումբը չի խորշում նույնիսկ իրավական առումով կատարյալ անգրագետ ու ապօրինի մեթոդներից. ՀԱԿ

ՀԱԿ-ը կոչ է անում տեղական և միջազգային իրավապաշտպան ու լրագրողական ընկերակցություններին իրենց սկզբունքային կեցվածքով սատար կանգնել թիրախ դարձած iLur.am լրատվամիջոցին ու նրա խմբագիր Քրիստինե Խանումյանին, որի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:

ՀԱԿ-ի հայտարարությունում ասվում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավել «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի տնօրեն Քրիստինե Խանումյանին, ով նաև հանդիսանում է ilur.am կայքի խմբագիրը: Առիթը կայքի կողմից հրապարակված նյութն է, համաձայն որի՝ Շիրակի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը հարբած վիճակում բռնություն է կիրառել ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:

Տվյալ լուրի աղբյուրը բացահայտելու դատարանի պարտադրող ապօրինի վճռից հետո ՀՀ Քնչական կոմիտեն այժմ քրեական գործ է հարուցել կայքի խմբագրի նկատմամբ: Համաձայն ՀՀ օրենսդրության, աղբյուրի բացահայտումը հնարավոր է միայն ազգային անվտանգության նկատմամբ իրական սպառնալիքի կամ հանցագործության կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով: Այս կոնկրետ գործում, որում սանձարձակ պաշտոնյա-իրավապահի կողմից բռնության է ենթարկվել քաղաքացին, օրենքում մեջբերված այդ հանգամանքները իսպառ բացակայում են:

Ամբողջ աշխարհում աղբյուրի խորհրդապահության ինստիտուտը համարվում է լրագրողական մասնագիտության սրբության սրբոցը: Չլիներ այն, այսօր աշխարհի որևէ երկրում բացահայտված չէին լինի և հասարակությունների սեփականությունը չէին դառնա իշխանությունների կողմից գործված հանցանքների, ապօրինությունների և իշխանազանցությունների մասին բազում փաստեր:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է iLur.am կայքի վրա Սերժ Սարգսյանի ղեկավարած վարչախմբի այս հերթական ապօրինի արշավը: Լրատվամիջոցների դեմ պարբերական ուղղակի և անուղղակի հարձակումները դարձել են վարչախմբի վարքագծի անբաժան մաս: Գործող իշխանությունների համար գեթ մեկ՝ իրենց վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոց անքնության առարկա է և խոչընդոտ իրենց երազած բացարձակ ամենաթողության ճանապարհին: Դա է պատճառը, որ վարչախումբը չի խորշում նույնիսկ իրավական առումով կատարյալ անգրագետ ու ապօրինի մեթոդներից՝ ճնշելու համար լրագրողական ազատությունները երկրում:

Կոնգրեսը կոչ է անում տեղական և միջազգային իրավապաշտպան ու լրագրողական ընկերակցություններին իրենց սկզբունքային կեցվածքով սատար կանգնել թիրախ դարձած լրատվամիջոցին ու լրագրողին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում