Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում լեզվակռիվ է գրանցվել։ Պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը վիճել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության պատգամավորների հետ, ինչը տեղի է ունեցել Գերագույն ռադայում իշխանության ապակենտրոնացում նախատեսող օրինագծի քվեարկությունից հետո։
Պարասյուկը մի շարք պատգամավորներից, որոնք աշխատանքի են անցել գործադիր իշխանության մարմիններում, պահանջել է վայր դնել իրենց մանդատները։ Պարասյուկն ընդգծել է, որ այդ պատգամավորները քվեարկել են սահմանադրական ուղղումների օգտին։ Լեզվակռիվը քիչ է մնացել վերածվի ծեծկռտուքի։
https://youtu.be/TvdA5mYP3Kg










































