«Գտնում եմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են և համապատասխան քննարկման արդյունքում վերջնական որոշում կընդունվի»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ Սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգով երկրի գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է լինելու, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ գործող սահմանադրությամբ այդ լիազորությունները վերապահված են նախագահին:









































