Lexus ընկերությունը ցույց է տվել՝ ինչպես է աշխատում գետնի վրա թռչող սքեյթբորդը՝ նման հովերբորդ կոչվող հորինված սարքին, որն օգտագործել է Ռոբերտ Զեմեքիսի «Հետ դեպի ապագան 2» ֆիլմի գլխավոր հերոսը: Նորույթի փորձարկումների տեսագրությունը հրապարակված է նախագծի պաշտոնական ալիքում՝ YouTube-ում, հայտնում է Lenta.ru-ն:
Սարքն անվանել են Slide: Այն փորձարկած պրոֆեսիոնալ սքեյթբորդիստ Ռոսս Մաքգուրանը դրանով զբոսանքը համեմատել է օդում թռչելու հետ:
Հովերբորդն աշխատում է մագնիսական բարձիկով: Սարքն առայժմ չի կարող աշխատել սովորական բետոնի կամ ասֆալտի վրա. դրա համար մետաղական մակերևույթ է պետք:












































