Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սննդի հարցում աճող խնդիրները կարելի է լուծել միջատներ աճեցնելու միջոցով, որոնք քիչ սնունդ են պահանջում, արտադրում են մեծ քանակությամբ սպիտակուց և աճում են ավելի արագ, քան սովորական տնային կենդանիների դեպքում է։
Այդ մասին Չիկագոյում տեղի ունեցած կոնֆերանսի ամանակ հայտարարել է կենսաբան Ահարոն Դոսին։ Նա հայտարարել է, որ ներկայումս մոլորակում ապրում է 7 միլիարդ մարդ, իսկ մինչև 2050 թվականը նրանց թիվը կհասնի 9 միլիարդ մարդու։ Նա նշել է, որ ներկայումս մոլորակի տարածքի 1/3-ը հատկացված է տնային կենդանիներ պահելուն, սակայն սպիտակուցի հարցում մարդկության ախորժակը շարունակ ավելի արագ է աճում, քան բուն բնակչությունը։ Դոսին խորհուրդ է տվել հարցը լուծել միջատների միջոցով։








































