«Միլան»-ի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ «Պարմա»-ից կրած պարտությունից հետո «Ինտեր»-ն այլևս չի կարող պայքարել չեմպիոնության համար:
««Ինտեր»-ը մեծ ակումբ էր: «Ոսկե հեթ-տրիկ»-ը պատմական հաջողություն էր: Մոուրինյոն հրաշալի աշխատեց «Միլան»-ում, սակայն այժմ հերթը մերն է: Անցյալ մրցաշրջանում մենք «Ինտեր»-ին թույլ տվեցինք հաղթել ամեն ինչ, բայց դրա վերջն էլ եկավ: «Ինտեր»-ն այլևս խաղից դուրս է»,- Բեռլուսկոնիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Նշենք, որ Իտալիայի առաջնության առաջատար «Միլան»-ը 33 տուրից հետո երրորդ տեղում ընթացող «Ինտեր»-ին գերազանցում է` 8, իսկ երկրորդ տեղում ընթացող «Նապոլի»-ին` 6 միավորով: