Thursday, 02 07 2026
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին

Եթե չգիտեք խնդրի լուծման ճանապարհը, ապա հրաժարվեք ձեր աթոռներից. Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը մամլո հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Արդեն 3 լրատվամիջոց` Ազատություն ռ/դ, 20.06.2015, civilnet «Ազատամարդ» 14.07.2015, lratvakan.am անդրադարձել են Նազարբեկյան 48 անավարտ շենքում «նվեր» ստացած բնակիչների ահազանգերին, սակայն ձայն բարբառո հանապատի:

Հունիսի 15-ին Ձեզ նամակ եմ գրել, չեք պատասխանել, բաց նամակ եմ հղել ՀՀ վարչապետին ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, նույնպես պատասխան չկա: Ինձ պատասխանել է միայն պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, այն էլ ոչ մի հուսադրող բան չի գրել: Ահա մեջբերում եմ այդ նամակից.

«Երևանի քաղաքապետի 1997թ. օգոստոսի 5-ի 853 որոշմամբ, ՀՀ կառավարության 1997թ. հունիսի 18-ի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» հ. 191 որոշման համաձայն նշված շենքի բնակարանների սեփականաշնորհման գործընթացն ապահովելու համար, Նազարբեկյան փողոցի N48 հասցեում գտնվող բազմաբնակարան անավարտ շենքը 12.08.1997թ. ակտով հանձնվել է Երևանի Աջափնյակ թաղային համայնքին, սակայն խնդիրը չի կարգավորվել:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունումից և Երևանի որպես առանձին համայնք ձևավորվելուց հետո, վերոնշյալ շենքը չի ընդունվել Երևան համայնքի հաշվեկշիռ, չնայած որ նույն օրենքի 110-րդ հոդվածի 1-ին կետի, Երևան համայնքը համարվում է նախկին թաղային համայնքների գույքի սեփականատեր և իրավահաջորդ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բազմաբանակարան բնակելի շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ բաժնային սեփականության իրավունք ունենալը, ինչպես շենքի մյուս բնակարանների սեփականատերերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կամ ՀՀ-ում սեփականության իրավունքի որևէ այլ սուբյեկտի համար չի կարող առաջացնել կիսակառույց շենքը ավարտին հասցնելու պարտավորություն: Իսկ բազմաբնակարան շենքերի կառավարման, բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության, դրանց նկատմամբ ունեցած իրավունքները և պարտականությունները սահմանված են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով:»:

Այսինքն կառավարության որոշումը չի պարտադրում, որ այդ մարդիկ իրենք պետք է ավարտին հասցնեն շենքի կառուցապատումը:

Չգիտեմ, նախորդ քաղաքապետերի անփութության, անխղճության, թե անտարբերության պատճառով, ավելի ճիշտ պատասխանատվությունից խուսափելով, Նազարբեկյան 48 հասցեի շենքը համարել են Երևանի քարտեզից դուրս, չնայած այս բնակիչների ձայները օգտագործվել են բոլոր տեսակի ընտրությունների ժամանակ, նույնը շարունակվում է Ձեր օրոք:

Ավելին, շենքի 54 բնակարաններից 51-ը Կադաստրից ստացել են սեփականության վկայականներ: Ուրեմն, եթե շենքը չի պատկանում Երևանին, ինչպե՞ս են տրվել այդ շենքի սեփականության վկայականները: Ստացվում է, որ Կադաստրի աշխատակիցներն անօրեն գործարք անելու համար պետք է հայտնվեն բանտո՞ւմ:

Վերջին 15 տարիներին քաղաքապետի առաջին տեղակալ պարոն Արեյանն անպայման պետք է հիշի, թե ինչպե՞ս Նազարբեկյան 48 շենքը Աջափնյակ համայնքից չանցավ Երևանի համայնքի հաշվեկշռին: Ինքը պետք է պատասխան տա այն հարցին, թե ինչո՞ւ այդ 51 ընտանիքները հայտնվեցին նման անմարդկային պայմաններում պարտադրված գոյատևելու վիճակի մեջ, որտեղ ամեն վայրկյան վտանգված է նրանց կյանքը: Ակնհայտ է, որ այս վիճակի պատասխանատուներից մեկն էլ ինքն է:

Քանի դեռ այնտեղ որևէ դժբախտ դեպք չի արձանագրվել, այս խնդրի լուծումը պետք է գտնել, պետք է շենքն ամրացնել, տանիքն ու վերելակները սարքել, կոյուղին քաշել:

Մի’ օգտվեք այդ մարդկանց անելանելի ու անտեր վիճակից:

Պահանջում ենք այս խնդրի հրատապ լուծում:

 

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում