Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնականներն առաջարկել են ընկճախտը ախտորոշել օբյեկտիվ տվյալներով՝ անկախ մարդու կողմից իր ինքնազգացողության գնահատականի։ Խոսքն այն րոպեների մասին է, որն ամեն օր ծախսվում է սմարթֆոնների օգտագործման վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Medical Internet Research-ում։
Գիտնականները երկու շաբաթ վերլուծել են 28 մարդու (20 կին և 8 տղամարդ, միջին տարիքը՝ 29 տարեկան) կողմից սմարթֆոնների օգտագործման տեղանքի ու հաճախականության տվյալները։ Բացի այդ, կամավորները լրացրել են ընկճախտի ախտորոշման ստանդարտ թեստ։ Պարզվել է, որ սմարթֆոնների տվյալներն ավելի լավ են մատնանշում ընկճախտը, քան ամենօրյա պատասխաններն այն հարցերին, թե որքան շատ են տխրում հետազոտության մասնակիցները։
Գիտնականների կարծիքով՝ սմարթֆոնների ինտենսիվ օգտագործումն ավելի շուտ վկայում է ոչ թե այն մասին, որ նրանք խաղեր են խաղում դրանցով կամ համացանցում փնտրտուքների մեջ են, այլ այն, որ նրանք խոսում են իրենց մերձավորների հետ։ Գիտնականները նշում են, որ մարդիկ, դիմելով իրենց սմարթֆոններին, խուսափում են տագնապալի մտքերից, ցավոտ վերապրումներից ու բարդ հարաբերություններից, և որ այդ պահվածքը բնութագրական է ընկճախտի համար։









































