Saturday, 27 06 2026
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Թուրքական ինքնաթիռները խախտել են Հունաստանի օդային տարածքը

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական մարտական ինքնաթիռներն Էգեյան ծովում խախտել են Հունաստանի օդային տարածքը։ Միջադեպի մասին հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության գլխավոր շտաբը։

Վերջինիս հաղորդմամբ՝ թուրքական 10 կործանիչներ, որոնցից 2-ը եղել են սպառազինված, 7 անգամ Էգեյան ծովի հյուսիսարևելյան, կենտրոնական ու հարավարևելյան հատվածներում խախտել են հունական ազգային օդային տարածքը։ Հունական կողմն օդ է բարձրացրել իր կործանիչները, որոնք թուրքական կործանիչներին դուրս են մղել Հունաստանի օդային տարածքից։

Հիշեցնենք. 2010 թվականի հոկտեմբերի 20-ին թուրքական «Միլիեթ» թերթը նշել էր, որ Հունաստանը միայն 2009 թվականին Էգեյան ծովի երկնքում մարտական ինքնաթիռների միջոցով Թուրքիայի դեմ իրականացրել է 1383 կանխարգելիչ գործողություն, որոնց վրա ծախսել է 25.620.000 եվրո: Ընդհանուր առմամբ, 2000–2009 թվականներին Հունաստանի ռազմաօդային ուժերն իրականացրել են 19.888 այդպիսի կանխարգելիչ թռիչք, որոնց վրա հունական կողմը ծախսել է 447.5 միլիոն եվրո: Հունաստանն էլ նշում է, որ 2000-2009 թվականներին թուրքական ռազմաօդային ուժերը 49.228 անգամ խախտել են իր օդային սահմանը:

Ինչպես 2014 թվականի դեկտեմբերի վերջին գրեց թուրքական մամուլը՝ պարզվել է, որ 1996 թվականին հենց Հունաստանն է Էգեյան ծովում կործանել Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 ինքնաթիռը և ոչ թե այն կործանվել է հունական մարտական ինքնաթիռի հետ բախման հետևանքով: Օդաչուներից Օսման Չիլեքլիին հաջողվել էր փրկել, իսկ Նաիլ Էրդողանն ինքնաթիռի հետ միասին հայտնվել էր ծովի հատակում:

1996 թվականի հոկտեմբերի 8-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչն Էգեյան ծովում կործանել են Հունաստանի կործանիչները: Ընդգծվել էր, որ Թուրքիայում պաշտոնապես առաջին անգամ է հնչեցվում նման տեսակետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում