Ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ, Ֆրանսիայի Սենատի ֆրանս-կովկասյան խմբի նախագահ Ամբրուազ Դյուպոն Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օկտայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Նախորդ շաբաթ ես հանդիպեցի ԵԱՀԿ Մինսկի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հետ և հետաքրքրվեցի բանակցությունների ընթացքով: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր հանդիսացող Ֆրանսիան շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ:
Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը եվրաինտեգրումն է: Դրա համար էլ շատ կարևոր է ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը»: