Շոգ, ամառային օրերին մարդկանց մեծ մասը գնում է հովանալու մոտակա ջրամբարում: Չինացիները բացառություն չեն կազմում: Օրերս «Մեռյալ ծով» անունով լողավազանում միաժամանակ տեղավորվել է ավելի քան 11 հազար հանգստացող, հայտնում է kulturologia.ru-ն:
Չինական Սիչուան նահանգում կառուցվել է երկրի ամենամեծ ծածկված ջրաշխարհը: Նրա տարածքում տեղավորված է հսկայական «Մեռյալ ծով» (Dead Sea) լողավազանը, որտեղ հանքանյութերի պարունակությունը համարյա նույնն է, ինչ Իսրայելում գտնվող Մեռյալ ծովում:
Հենց որ ջերմաստիճանը հասնում է +35 ˚C, հազարավոր չինացիներ գնում են այնտեղ հովանալու: Ճիշտ է նրանց հաջողվում է ջրում միայն կանգնել, այլ ոչ թե լողալ, քանի որ ջրավազանում պարզապես տեղ չկա: Համարյա յուրաքանչյուրն ունի փչովի օղակ, որը ապահովում է ամենափոքր ազատ տարածությունը լողացողի համար:














































