Իտալական պատմական կենտրոն Բոլոնիայում մինի շուկաները ժամանակավորապես փակվել են: Այդ ձևով գարեջրավաճառները բողոքում են նոր օրենքի դեմ, որի նպատակն է նվազեցնել ալկոհոլային խմիչքների օտգտագործումը համալսարանական գոտում, հայտնում է Euroamag-ը:
Քաղաքային հանձնաժողովի որոշմամբ՝ նրանց արգելվում է սառնարաններում գարեջուր և ուրիշ ալկոհոլային խմիչքներ պահելը: Ինչպես նաև սահմանվել է խանութների աշխատանքի ամառային ժամանակը` 7.00-ից 21.00-ն:
Իշխանությունների գործողություններին ի պատասխան մի քանի տասնյակ արտասահմանցի (Բանգլադեշից և Պակիստանից) վաճառողներ դուրս եկան գործադուլի: Նրանք չեն վերսկսի առևտուրը մինչև համայնքի վերջնական որոշումը:







































