ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է թույլ տա, որ Իրանը օգնի Հզբոլահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա չի բացառել, որ պատժամիջոցների վերացումը հնարավորություն կտա Իրանին նոր միջոցներ ձեռք բերելու և դրանք տրամադրելու այդ շարժմանը:
«Իրանը այժմ աջակցում է Հզբոլահին, այսուհետ նա կարող է մեծացնել այդ աջակցությունը»,- հայտարարել է Օբաման Սպիտակ տանը մամլո ասուլիսի ժամանակ:
«Արդյոք մենք պետք է արգելափակենք այդ ռեսուրսները: Այո՛»,- ասել է նա:










































