Ամերիկյան աէրոտիեզերական ՆԱՍԱ գործակալությունը հրատարակել է թզուկ մոլորակ Պլուտոնի բարձր խտությամբ ամենաթարմ լուսանկարները: Դրանք արվել են New Horizons զոնդի միջոցով: Գունավոր լուսանկարներում երևում են սառցե լեռները՝ ծածկված ազոտով և մետաղով, հայտնում է BBC-ն:
New Horizons տիեզերական սարքը մոտեցել է Պլուտոնի մակերևույթին 15.5 հազար կիլոմետրով:
Ապարատը միաժամանակ կնկարի նաև Հարոնին և Կոյպերի գոտու այլ օբյեկտներ Արեգակնային համակարգի ծայրամասերում: New Horizons-ի առաքելությունը հաշվարկված է 10-15 տարի: Սպասվում է, որ հետագայում այն կկարողանա նկարել Պլուտոնի փոքր լուսիններին` Սթիքսին, Նիքսին, Ցերբերին և Հիդրային:











































