Գլոբալ տաքացումը մեծացնում է ջերմաստիճանի տատանումներից մահերի թիվը, և նույնիսկ ավելի մեղմ ձմեռները չեն կարող նվազեցնել այդ ազդեցությունը: Գիտնականները պարզել են, որ ամառային միջին ջերմաստիճանի 1 աստիճան Ցելսիուսով բարձրացումը 1%-ով ավելի շատ մարդ է «սպանել», մինչդեռ ձմռանը միաժամանակ տաքացումը (նույնքան) 2000-2008 թթ. փրկել է ԱՄՆ արևելքի բնակիչների ընդամենը 0,6%-ին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Գիտնականները պարզել են, որ մեղմ ձմեռները չեն փոխհատուցում ամռան ուժեղացած տապից մահացության մակարդակը: Բացի դրանից՝ ջերմաստիճանի անսպասելի տատանումները (նույնիսկ ձմռանը), պարզվել է, ավելի մահացու են, քան երկարատև շոգը կամ ցուրտը: ԱՄՆ-ում դրանցից ավելի շատ մարդ է մահանում, քան ՁԻԱՀ-ից՝ տարեկան մոտ 25 000 մարդ, նշում են գիտնականները:
«Մարդու օրգանիզմը հարմարվում է, բայց երբ ջրմաստիճանն արագ տատանվում է, հարմարվել չի ստացվում»,- նշում է հարվարդցի համաճարակաբան Ջոել Շվարցը:










































