Դանիայի և Շվեդիայի ֆինանսների նախարարներն աջակցել են իրենց բրիտանացի գործընկերոջը՝ Ջորջ Օսբորնին, ասելով, որ Եվրոպական կայունացման հիմնադրամի միջոցները չպետք է օգտագործվեն Հունաստանին փրկելու համար։ Այս մասին հայտնում է Euractiv-ը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ֆինանսների չեխ նախարար Անդրեյ Բաբիչը նույնպես աջակցել է Օսբորնի դիրքորոշմանը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը հայտնել էր, որ կարգելափակի Հունաստանի ֆինանսական օգնության համար երկրի հարկատուների գումարները կիրառելու ցանկացած փորձ։
Նման արձագանքը պատասխան է դարձել հիմնադրամի միջոցների հնարավոր ներգրավման հարցի քննարկմանը։ Հիմնադրամի միջոցների համար պատասխանատվություն են կրում ԵՄ բոլոր 28 երկրները։









































