Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ հուլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը իրենց երեխաներին սնում են ֆասթ ֆուդով։ Թեպետ նրանք կարող են սնվել աշխարհի լավագույն ռեստորաններում, սակայն երբեմն ցանկանում են ուտել «արագ ու վնասակար» որևէ բան և այդ ժամանակ էլ այցելում են ֆասթ-ֆուդի մոտակա ցանց։
Դրանցից մեկի ժամանակ նրանք իրենց համար գնել են սենդվիչներ և վճարել 44 դոլար։ Բրեդ Փիթը գանձապահին թողել է նաև 6 դոլարի թեյավճար։ Դա հաշվարկել են ամենուրեք առկա լրագրողները։ Ֆասթ-ֆուդի կենտրոնի աշխատակիցներին դուր է եկել Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի հասարակ պահվածքը։











































