Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գները վերականգնել են աճը իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդյունքների ֆոնին։ Այդ մասին են վկայում Լոնդոնի ու Նյու Յորքի բորսաների տվյալները։
Մասնավորապես, Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.05 տոկոսով և կազմել 58.72 դոլար։ Միևնույն ժամանակ WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0.55 տոկոսով և մեկ բարելի համար կազմել մինչև 53.33 դոլար։
Ըստ համաձայնագրի՝ Իրանը կարող է նավթի համաշխարհային շուկա դուրս գալ 2015 թվականի վերջին կամ 2016 թվականի սկզբին։






































