Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն ցանկանում է, որպեսզի թիմի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը շարունակի ելույթները դորտմունդյան ակումբում:
Շրջանառվող բազմաթիվ լուրերի համաձայն` Վայդենֆելերը կարող է հեռանալ «Բորուսիա»-ից` բավականաչափ խաղաժամանակ չստանալու պատճառով: Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո դորտմունդցիները ձեռք են բերել «Ֆրայբուրգ»-ի դարպասապահ Ռոման Բյուրկիի իրավունքները:
«Կարծում եմ` դրական է այն փաստը, որ մեր թիմում երկու հիանալի դարպասապահներ լինեն: Իհարկե, բոլոր որոշումները պետք է կայացնի գլխավոր մարզիչը: Հուսով եմ` ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա»,- Bild-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:







































