Իրանի քաղաքներում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ տոնելու իրանական միջուկային ծրագրի հարցով վերջնական համապարփակ համաձայնագրի ստորագրումը։
Վիեննայում փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Իսլամական Հանրապետության և 6 համաշխարհային տերությունների արտգործնախարարները։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Միջուկային համաձայնագիրը նախատեսում է Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկում, ինչը, միլիոնավոր շարքային իրանցիների կարծիքով, պետք է հանգեցնի երկրում սոցիալ-տնտեսական վիճակի զգալի բարելավման։











































