Հայտնվել են Turing Robotic Industries-ի գործակալության նոր Turing Phone սմարթֆոնի լուսանկարները, գրում է Android Authority-ն:
Նորույթը անվանվել է անգլիացի գաղտնագրող և մաթեմատիկոս Ալան Թյուրինգի պատվին և տարբերվում է սովորական սմարթֆոններից հատուկ կոդավորվող չիպով: Այն պաշտպանված է Turing Imitation Key անվտանգության համակարգի կողմից, որը կապված չէ համացանցի հետ, ինչն էլ սարքը դարձնում է ցանցահենների համար անմատչելի:
Նորույթը ունի 5,5 դյույմ էկրան՝ HD կետայնությամբ, և 13 մեգապիքսելանոց ֆոտոխցիկ: Այն աշխատում է Qualcomm Snapdragon 801 չիփսեթով՝ 2,5 ԳՀց հաճախականությամբ:
Օպերատիվ հիշողության ծավալը հավասար է 3 ԳԲ, իսկ ֆլեշ-հիշողության ծավալը 16-ից 64 և 128 ԳԲ է:
Հուլիսի 31-ից հնարավոր կլինի նախապես պատվիրել սմարթֆոնը:

















































