Բավարիայի Էլմաու քաղաքում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի լոգոտիպի ստեղծումը արժեցել է մոտ 80 հազար եվրո, ի պատասխան Abgeordnetenwatch.de հասարակական կազմակերպության հարցումի՝ տեղեկացրել է ԳՖՀ կառավարությունը:
Գերմանիայի կառավարությունը նման խոշոր գումարի մասին հիշատակել է՝ կապված այն բանի հետ, որ հարկ է եղել փոխելու լոգոտիպը ընթացիկ քաղաքական իրավիճակով պայմանավորված մասնակիցների թվի կրճատման պատճառով:
Դիզայներները սկսել են լոգոտիպի վրա աշխատել դեռ 2014թ. փետրվարից, սակայն Ռուսաստանի հեռացումից հետո՝ մարտին, նրանք ստիպված են եղել ամեն ինչ նորից սկսել:
Էլմաուում G7-ի գագաթնաժողովի անցկացման ծախսատարությունը հաճախ է քննադատության ալիք բարձրացրել Գերմանիայում: ԳՖՀ ՆԳՆ-ի տվյալներով՝ միջոցառումը իրենց արժեցել է 200 մլն եվրո, սակայն Բավարիայի հարկատուների միությունը այն գնահատել է 360 մլն եվրո:








































