Համապատասխան Ֆրանսիայի հետ կնքած գաղտնի համաձայնությունների՝ Վրաստանը ձեռք է բերում հակաօդային պաշտպանության համակարգեր, հայտնել է վրացական ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ֆրանսիական կողմի հետ առաջին պայմանագիրը կնքվել է 2015 թվականի հունիսին Լե Բուրժեի ավիացիոն ցուցահանդեսի շրջանակներում: Ինչպես հաղորդում է Sputnik գործակալությունը, երեքշաբթի օրը նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ հանդիպման ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարները նրան են ներկայացրել մանրամասն տեղեկատվություն օդային անվտանգության և վրաց-ֆրանսիական համաձայնությունների մասին:
Իր հերթին պաշտպանության նախարար Խիդաշելին նշել է, որ «Վրաստանի պաշտպանունակությունը այժմ դառնում է ավելի կայուն, ուժեղ և ՆԱՏՕ-ի հետ համատեղելի, քան երևբևէ` դառնալով միջազգային պաշտպանունակության համակարգի մաս»:












































