Ֆրանսիական Crowdimo կայքը, որը ստեղծվել է միջոցներ հավաքելու և անշարժ գույքի մեջ ներդրումների կատարման նպատակով, օգտվողներին առաջարկել է նվիրաբերել գումար Ելիսեյան պալատը գնելու համար, հայտնում է newsru.co.il-ը:
Կայքի գլխավոր էջում տեղադրված է ֆոտոմոնտաժ, որտեղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ձեռքին բռնել է հայտարարություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Փարիզի կենտրոնում վաճառվում է առանձնատուն, գինը մեկ եվրո»: Լրագրողները նախազգուշացնում են, որ դա ընդամենը գովազդային հնարք է՝ կոչված քաղաքացիների ուշադրությունը գրավելու երկրի տնտեսական խնդիրների վրա:
Պարբերականը հիշեցնում է, որ 2015 թվականին Ֆրանսիայի պետական պարքը հասել է ռեկորդային չափերի՝ կազմելով 2,089 տրիլիոն եվրո: Crowdimo կայքը մտադիր է ֆրանսիացիներին տալ լայն հնարավորություններ անշարժ գույքի մեջ ներդրումներ անելու և այդ ճյուղում երկրի գլխավոր գովազդային հարթակը դառնալու համար:









































