Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը, որի նախարարական խորհրդի նիստն ավարտվել է երեկ` Էր-Ռիյադում, կոչ է արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դադարեցնելու Իրանի միջամտությունը կազմակերպության ներքին գործերին:
Այս մասին հաղորդում է BBC-ն:
«ՊԾԱՊՀԽ-ն կոչ է անում համաշխարհային հանրությանը, Մակ-ի անվտանգության խորհրդին համապատասխան միջոցներ ձեռք առնել, որպեսզի դադարեցվեն Իրանի անթաքույց միջամտությունը, սպառնալիքներն ու սադրանքները, որով նա ձգտում է պառակտում մտցնել կազմակերպության անդամ երկրներում», ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այս կազմակերպության երկրների և Իրանի միջև հարաբերությունները պատմականորեն միշտ լարված են եղել, հատկապես Իսլամական հեղափոխությունից հետո: Վերջին շրջանում այդ լարումը կապված է Բահրեյնում շիական մեծամասնությանը ճնշելու, և Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի կողմից Բահրեյն զորքեր մտցնելու հետ:











































