Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է եվրոգոտու ներսում ստեղծել սեփական խորհրդարան՝ հունական ճգնաժամի ալիքի ֆոնին արժութային միության երկրների փոխադարձ ինտեգրումն ամրապնդելու համար։ Այս մասին հայտնում է TF1 հեռուստաալիքը։
«Ես առաջարկում եմ ժամանակի հետ առաջ շարժվել դեպի տնտեսական կառավարություն։ Պետք է, որպեսզի լինի միասնական տնտեսական եվրոպական կառավարություն»,- հայտարարել է Օլանդը։ Նա պարզաբանել է, որ նման մարմնի ստեղծումը թույլ կտա դիմակայել ԵՄ ճգնաժամերը։
Արժութային միության անդամ երկրները պետք է էլ ավելի համախմբվեն՝ նշել է ֆրանսիացի առաջնորդը։ Տնտեսական կառավարության ստեղծումից բացի՝ նա առաջարկել է մի շարք հավելյալ միջոցառումներ, ներառյալ ընդհանուր բյուջեի ձևավորում, տնտեսության կառավարման միասնական համակարգի ստեղծում և հարկման համակարգերի մերձեցում։








































