Լոնդոնի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 8155 ծխողների և ծխախոտի ծուխ շնչողների հոգեկան վիճակը և եզրակացրել, որ պասիվ ծխողները հոգեկան խանգարումների առաջացման բարձր ռիսկի են ենթակա: Այս մասին հայտնում է direct-press.ru-ն:
Պասիվ ծխողների շրջանում հոգեկան խանգարման ռիսկը մեծանում է 50%-ով: Փորձի ժամանակ բոլոր մասնակիցներն անկետա են լրացրել, որտեղ գնահատվել է նաև նրանց հոգեկան վիճակը:
Անկետաների վերլուծությունը սոցիալ-տնտեսական գործոնների ճշգրտությամբ, ցույց է տվել, որ պասիվ ծխողներն առավել նախատրամադրված են ընկճախտի և անհանգստության առաջացման: Հոգեկան առողջության վիճակի կախվածությունը կոկաինից ուղիղ է եղել՝ որքան բարձր է եղել դրա պարունակությունը, այնքան ավելի են հոգեկան խանգարման նշաններ արտահայտվել: Վիճակագրության համաձայն՝ շիզոֆրենիայով կամ կլինիկական դեպրեսիայով հոգեբուժարանում հայտնվելու ռիսկը ծխողների դեպքում բարձր է 3,7 անգամ, պասիվ ծխողների դեպքում՝ 2,8 անգամ, քան ծխախոտի ծխի հետ կապ չունեցող մարդկանց շրջանում:











































