Saturday, 27 06 2026
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար

Արա Աբրահամյանի «Հայկական վերածնունդը»

Երբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կոնսոլիդացնում էր Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո անտեր մնացած քաղաքական և հասարակական միավորումներին, պարզ հարց էր առաջանում, թե որտեղից է Բաղդասարյանը գտել կոնսոլիդացման համար անհրաժեշտ գումարները: Գագիկ Ծառուկյանը այդ կուսակցություններ կոչվածներին կոնսոլիդացնում էր սեփական միջոցների հաշվին, և Ծառուկյանի դեպքում ֆինանսավորման աղբյուրների մասով ոչ ոքի մոտ կասկածներ չկային: Բայց ի տարբերություն Ծառուկյանի՝ Բաղդասարյանը չկայացած բիզնեսմեն է, և նրան պատկանող «Հայասի» ընկերությունը այդպես էլ չկարողացավ կայանալ, ուր մնաց այդ ընկերությունից ստացված եկամուտներով Բաղդասարյանը կարողանար կոնսոլիդացնել Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտը: Բայց քանի որ կոնսոլիդացիան քիչ թե շատ ֆինանսական ռեսուրսների առկայություն է ենթադրում, ապա ֆինանսական աղբյուրի բացահայտումը մնում էր ակտուալ:

Պարզվում է՝ Բաղդասարյանի նախաձեռնած կոնսոլիդացիայի հետևում կանգնած է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Ճիշտ է, կոնսոլիդացվածները բողոքում են Բաղդասարյանից և հիշում, որ Ծառուկյանը կոնսոլիդացիայի համար ավելի լավ պայմաններ էր առաջարկում և ավելի շատ վճարում: Դա կարող է երկու բացատրություն ունենալ. կա՛մ Գագիկ Ծառուկյանը իսկապես ավելի առատաձեռն է, քան Արա Աբրահամյանը, կա՛մ Արթուր Բաղդասարյանն ինքն է խնայողություն անում Աբրահամյանի միջոցների հաշվին: Դա կորոշի աուդիտը, որի անցկացումը հիմա շատ մոդայիկ է, և կարծում ենք՝ այս հարցում ևս դրա անցկացումը ավելորդ չի լինի: Բայց մինչ այդ, փորձենք հասկանալ, թե Արա Աբրահամյանի ինչին է պետք կոնսոլիդացնել Հայաստանի Արդարադատության նախարարությունում գրանցված, բայց իրականում երբևէ քաղաքական կամ հասարակական գործունեություն չծավալած դիակ կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին:

Պարզվում է, որ Ծառուկյանի և Աբրահամյանի նպատակները բացարձակ նունն են՝ այդ կոնսոլիդացիաներն օգտագործել իրենց նախագահական ամբիցիաները բավարարելու համար: Ծառուկյանը հիմա հրաժարվել է այդ ամբիցիաներից, իսկ Արա Աբրահամյանը նոր-նոր է սկսում գնալ այդ ճանապարհով: Աբրահամյանը նույնիսկ այն աստիճան համեստ է, որ առայժմ չի ցանկանում հրապարակայնացնել իր նպատակը: Նա առայժմ չի ցանկանում նախագահության հայտ ներկայացնել՝ սպասելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացմանը: Ի տարբերություն Ծառուկյանի, ով ուզում էր իրական լիազորություններ ունեցող նախագահ դառնալ և պայքարում էր ընդդեմ սահմանադրական փոփոխությունների իրականացման, որոնց արդյունքում նախագահի ինստիտուտը դառնալու է խիստ սիմվոլիկ և արարողակարգային, Արա Աբրահամյանը պատրաստ է բավարարվել նաև դրանով:

Աբրահամյանը ոչ միայն դեմ չէ սահմանադրական փոփոխություններին, այլ դրանք նրան օդ ու ջրի պես պետք են: Գործող Սահմանադրությունը նախագահի թեկնածուների համար սահմանում է Հայաստանում բնակության և ՀՀ քաղաքացիության ցենզ՝ 10 տարվա համար: Արա Աբրահամյանը ոչ մեկը ունի, ոչ մյուսը. նա Ռուսաստանի քաղաքացի է և բնակվում է Ռուսաստանում: Ավելին՝ Աբրահամյանը նույնիսկ նորմալ հայերեն խոսել չգիտի, թեև նրա ռուսերենն էլ չի փայլում իր կատարելությամբ, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Հիմա կարևորը Աբրահամյանի պլանի բացահայտումն է. նա փող է տալիս Արթուր Բաղդասարյանին, որպեսզի նա կոնսոլիդացնի քաղաքական ու հասարակական ուժերին՝ այդ համախմբումը նախապատրաստելով 2017թ. խորհրդարանական ընտրությունների համար: Մի ինչ-որ պահի ինքը ի հայտ է գալիս և գլխավորում է այս միավորման նախընտրական ցուցակը: Եթե «Հայկական վերածնունդը» դառնում է երկրորդ խորհրդարանական ուժը, ապա ՀՀԿ-ն, ըստ նոր Սահմանադրության, պետք է կոալիցիա կազմի հենց «Հայկական վերածննդի» հետ: Եվ ահա, կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում Հայերի համահայկական կոնգրեսի նախագահը դառնում է նաև ՀՀ նախագահ: Սա Արա Աբրահամյանի մանկության երազանքն է, որի իրականացմանը նա նվիրել է իր ողջ կյանքը: Մալիշկա գյուղի հասարակ գյուղացի տղան մի օր դառնում է ամբողջ հայության ու Հայաստանի նախագահը:

Ի դեպ, սա Արա Աբրահամյանի առաջին փորձը չէ ներթափանցելու Հայաստանի խորհրդարան և հայ քաղաքական կյանք: 2003թ. խորհրդարանական ընտրություններից առաջ նա, այսպես կոչված, փաթեթային տարբերակով ձեռք բերեց Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությունը, և քիչ էր մնացել, որ այդ կուսակցությունը հաղթահարեր 5-տոկոսանոց արգելքը, բայց, ի վերջո, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Աբրահամյանի՝ դպրոցներին նվիրած հարյուրավոր համակարգիչներն ու դրամական այլ ներդրումները չտվեցին իրենց ցանկալի արդյունքը, և ՀՌԱԿ ղեկավարությունում տեղի ունեցած փոփոխությունից հետո նրա կապը կուսակցության հետ կտրվեց:

2007թ. խորհրդարանական ընտրություններին Արա Աբրահամյանը խորհրդարանում ստեղծեց երեք հոգանոց «խմբակցություն»՝ այնտեղ անցկացնելով իր երեք եղբայրներին, ամեն մեկին տարբեր կուսակցական ցուցակներով՝ ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ: Հիմա նա փորձում է հույսը դնել ոչ թե մեկ կուսակցության, այլ տասնյակ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համախմբման վրա, որպեսզի կարողանա հասնել նախագահական աթոռին:

Մնում է բաց մեկ այլ հարց ևս. իսկ ի՞նչ է շահում այս ամենից Արթուր Բաղդասարյանը, ով իրեն կամավոր դրել է Արա Աբրահամյանի ամբիցիաների սպասարկուի կարգավիճակում: Բաղդասարյանը երևի հասկանում է, որ առանց ֆինանսական լուրջ միջոցների ինքը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար չի կարողանա այլ ֆինանսավորում գտնել: Եթե այդ բեռը իր վրա է վերցնում Աբրահամյանը, և հաջողության դեպքում «Հայկական վերածնունդ»-ՕԵԿ-ը մտնում է կոալիցիա, ապա Աբրահամյանին բաժին է հասնում նախագահի պաշտոնը, իսկ Բաղդասարյանը կկարողանա աճուրդի հանել նախարարական պաշտոնները, որոնք ՕԵԿ-«Հայկական վերածննդին» բաժին կհասնեն կոալիցիոն համաձայնագրի արդյունքում: Մնում է միայն, որ Արա Աբրահամյանը մինչև 2017թ. ապահովի կոնսոլիդացիայի համար անհրաժեշտ ֆինանսավորումը, և մեկ էլ՝ որ հայ ընտրողները հավատան, որ Աբրահամյան-Բաղդասարյան միավորումը հայկական վերածնունդ է և ոչ թե քաղաքական աբորտի հերթական զոհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում