Thursday, 02 07 2026
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Ֆրանսահայ բժիշկը պահանջում է իր 70 հազար դոլարը 2001թ․ սնանկացած «Կրեդիտ Երևան» բանկից

Ֆրանսահայ բժիշկ Սիմոն Էլչյանը 2006 թվականից սկսած կռիվ է տալիս ՀՀ դատական ատյանների հետ, որպեսզի հետ ստանա արդեն իսկ լուծարված «Կրեդիտ Երևան» բանկում ներդրած իր 72 հազար ԱՄՆ դոլար ավանդը, սակայն ապարդյուն:

Էլչյանը 90 հազար ԱՄՆ դոլար գումարը որպես Գրան պրի մրցանակ ժամանակին ստացել է Ֆրանսիայում քաղցկեղի բնագավառում իր կատարած գիտական աշխատանքի համար: Այդ գումարը նա որպես ավանդ 1999 թվականին ներդրել է այն ժամանակ մեծ վստահություն ու համբավ վայելող «Կրեդիտ Երևան» բանկում, որը, ինչպես հայտնի է, 2001 թվականի դեկտեմբերին սնանկ հայտարարվեց:

Հիշեցնենք, որ այդ բանկի սեփականատերը նախկին պատգամավոր Մարտին Հովհաննիսյանն էր, ով բանկի սնանկացումից հետո փախավ Հայաստանից ու այդպես էլ ի հայտ չեկավ ընդհատակից:

Ամեն դեպքում սնանկացած բանկը ժամանակին վերադարձրեց որոշ հայտնի գործարարների գումարները, որոշներին փոխհատուցեց անշարժ գույքով, սակայն սովորական քաղաքացիները, ում մեջքին ոչ ոք չկար կանգնած, այդպես էլ մնացին իրենց գումարներին սպասելով: Նրանց թվում է նաև մեր հիշատակած ֆրանսահայ բժիշկը, ով վճռաբեկ դատարանի՝ իր բողոքը վարույթ չընդունելու որոշումը ձեռքին նախօրեին եկել էր խմբագրություն: Վերջինիս միակ հույսը մնացել են լրատվամիջոցները, քանի որ դատական ատյանները համառորեն չեն բավարարում իր բողոքները:

Էլչյանը մեզ պատմեց, որ բանկի սնանկանալուց հետո ինքը մյուս ավանդատուների հետ միասին 20.000 դոլարը հետ է ստացել, իսկ մնացած գումարը հետ ստանալու համար բազմիցս դիմել է տարբեր ատյանների, անգամ այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին, սակայն ոչ ոք նրան որոշակի որևէ պատասխան չի տվել: Իսկ «Կրեդիտ Երևան» բանկի լուծարային կառավարիչ Հովհաննես Թոռչյանը նրան առաջարկել է դիմել դատարան: Էլչյանը այդպես էլ վարվել է, դիմել է դատարան, բողոքարկել է Թոռչյանի գործողութունները, սակայն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է նրա բողոքը՝ պատճառաբանությամբ, թե այն պետք է քննի տվյալ բանկի սնանկությունը ճանաչած դատարանը, այսինքն՝ ՀՀ Տնտեսական դատարանը: Իսկ Տնտեսական դատարանը ժամանակին հայցը թողել է առանց քննության:

Էլչյանն առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարանում, սակայն վերաքննիչ դատարանը վերադարձրել է բողոքը, իսկ Վճռաբեկ դատարանը այս տարվա ապրիլի 29-ին առհասարակ մերժել է վարույթ ընդունել Էլչյանի բողոքը:

Ֆրանսահայ բժիշկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով ՀՀ դատական մարմինների այդ գործելաոճը՝ նշեց, որ իր նկատմամբ շատ անարդար են վարվում, և պատկան մարմինները պետք է ինչ-որ բան մտածեն, որ այս խնդիրը լուծվի, ու մարդիկ կարողանան հետ ստանալ իրենց հասանելիքը:

«Բանկը մինչ օրս էլ գույք ունի: Ես լսել եմ, որ ժամացույցների գործարանը պետք է վաճառվի, որի գումարներով պետք է փակեն ավանդատուների գումարները, բայց ես չգիտեմ՝ վաճառե՞լ են, թե՞ ոչ, գումարները ո՞ւմ են տվել»,- ասաց Էլչյանը՝ հավելելով, որ շատ ծիծաղելի վիճակ է ստեղծվել. կառավարությունից իրենց ասում են՝ գնացեք բողոքի ակցիաներ արեք, դատավորը դատական նիստից հետո խորհուրդ է տալիս լրատվամիջոցներով խնդիրը բարձրացնել, որ ինչ-որ անձինք լսեն ու լուծումներ փնտրեն:

«Սա զավեշտ է, բայց իմ դեպքը յուրահատուկ է, ես պետք է արտահերթ ստանայի իմ գումարները, քանի որ իմ ավանդը առաջացել էր պարգևատրումից, ինչը դատական ատյաններում հիմնավորվել էր, իսկ օրենքով այդ գումարները պետք է արտահերթ վճարվեին, ու ես չպետք է դիտարկվեի որպես շարքային ավանդատու:

Ես դիմել եմ նախագահին, վարչապետին, առաջին տիկնոջը, բայց ոչ մեկի մոտ հարց չի առաջացել, թե ես ինչ գիտական հայտնագործություն եմ արել, որը Հայաստանին մեծ պատիվ կբերեր»,- եզրափակեց ֆրանսահայ բժիշկը՝ հույս հայտնելով, որ գոնե այս հրապարակումից հետո պատկան մարմինները, հաշվի առնելով բժշկության մեջ իր ունեցած ավանդը, ականջալուր կլինեն իր պահանջին և կվերադարձնեն իր մրցանակի գումարը, որով Էլչյանը պատրաստվում է Հայաստնում քաղցկեղի բուժման կենտրոն հիմնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում