Մադոննայի նոր ալբոմի երգերի մեծ մասի համացանցային արտահոսքի համար պատասխանատու կիբերհանցագործին բռնել էին Իսրայելում։ Այժմ նրան դատապարտել են 14 ամսվա բանտարկության՝ գողության և դեմո -ձայնագրությունների անօրինական տարածման համար։ Այս մասին հայտնում է Starslife-ը։
Կիբերհանցագործը՝ 38-ամյա Ադի Լիդերմանը, խոստովանել է մեղքը Մադոննայի հանդեպ հեղինակային իրավունքների մասին օրենքի խախտման մեջ։ Առողջական խնդիրների պատճառով Ադին ճաղերի հետևում կանցկացնի ավելի քիչ, քան պահանջել է մեղադրող կողմը։ Նա ձերբակալվել էր այս տարվա սկզբին՝ իսրայելական հատուկ ծառայությունների և Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննության ընթացքում։
Թրեքերի կորստի մասին հայտնի էր դարձել անցած տարվա դեկտեմբերին։







































